Բարձրագույն խմբի տարվա լավագույն մարզիչ. հայտնի են երեք լավագույնները
December 28, 2017

Armenian Football Media Awards 2017-ի քվեարկությունը փակված է:
Լրագրողների քվեարկության արդյունքում հայտնի դարձան «Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2017 թվականի լավագույն մարզիչ» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած երեք մասնագետների անունները.
Հաղթողի անունը հայտնի կդառնա մրցանակաբաշխության ժամանակ:
Աբրահամ Խաշմանյան, «Ալաշկերտ»
Կարեն Բարսեղյան, «Գանձասար-Կապան»
Վարդան Բիչախչյան, «Շիրակ»
Տեղեկացնենք, որ Armenian Football Media Awards 2017-ը կկայանա դեկտեմբերի 28-ին՝ Երեւան Թայմ պանդոկում: Միջոցառման սկիզբը 19:00-ին է: Լուսաբանելու համար ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն ազատ է: